Ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք. Փաշինյանը՝ պարեկների աշխատանքի մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության նիստի ընթացքում խոսելով պարեկային ոստիկանության աշխատանքի մասին, «աշխատանքային գաղտնիք բացահայտեց»:

«Պարեկային ոստիկանության գործունեության 7 ամիսների ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ: Նշեմ՝ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության: Ներողություն խնդրելով Ոստիկանության պետից՝ պիտի ներկայացնեմ մի տեղեկություն. ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք: Կարծում եմ՝ սա շատ հիշարժան փաստ է: Համապատասխան տուգանքը վճարվել է ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ օրենքի խախտումը պետք է բերի պատասխանատվության, հակառակ դեպքում այն կարող է հասցնել օրենքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության:

«Բոլոր իմ հիշատակած դեպքերում, երբ պաշտոնյայի ընտանիքի անդամ, բարձրաստիճան պաշտոնյա, պարեկային ոստիկանության կողմից օրենքով սահմանված ընթացակարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության, բոլոր այդ դեպքերում տվյալ պարեկային ոստիկանը Ոստիկանության պետի հրամանով արժանացել է խրախուսման: Չունենք այդպիսի մի դեպք, երբ պարեկային ոստիկանը ստանդարտից դուրս կամ նոր ստանդարտով գործողություն ծավալած լինի ու խրախուսանքի չարժանանա»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում