Առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքներն առաջարկվում է կաթնային մթերքներից առանձին ցուցադրել

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:  

Նախագծի համաձայն՝ առևտրի օբյեկտներում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և պետք է «պարունակի կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի պիտակ և տեղադրված տեսանելի վայրում:

«Բավականին լայն քննարկում է տեղի ունեցել մասնավոր սեկտորի և տնտեսական հարցերի հանձնաժողովի մեր գործընկերների հետ, մենք պայմանավորվել ենք, որ այս կարգավորումը կսահմանափակենք որոշ դեպքերում: Փոքր խանութներում դա բավականին դժվար կլինի անել պրակտիկ տեսանկյունից»,- ասաց Քերոբյանը:

Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում առաջարկվել էր միայն 200 ք. մ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների նկատմամբ կիրառել օրենքը:

Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նախագիծը միտված է պաշտպանել սպառողների շահերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում