ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը

ԱԱնուշ Մուրադյան

Այսօր ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիրն» այս պաշտոնում առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի համաշխարհային վերլուծաբանի որակավորում, աշխատել է Հայաստանի բանկային համակարգում, 2020-ի հուլիսից էլ ԿԲ խորհրդի անդամ է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչ կարծիք նա ունի անկախիկ գործարքների համար շեմ սահմանելու և քաղաքացիների միջև ֆորմալ հարաբերություններում ԿԲ-ի միջամտելու որոշման մասին:

«Մենք ամեն դեպքում դանդաղ տեմպերով ենք ընթանում կանխիկից դեպի անկանխիկ տնտեսություն: Այս պահին մենք նույնիսկ զարգացող երկրների շրջանում լավ վիճակում չենք անկանխիկ գործառնությունների ծավալի տեսակարար կշռի առումով: Համոզմունք ունենք, որ որոշակի խթանի դեպքում տնտեսվարող սուբյեկտները կհամոզվեն, թե ինչքան մեծ հնարավորություններ են բացվում իրենց համար, ինչքան ծախսերի կրճատում է ենթադրում անկանխիկ գործառնությունների սովորույթը»,- ասաց Խաչատրյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում