Բնակարանաշինություն Արցախում. նոր կյանքի սկիզբ

ԳԳևորգ Թոսունյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը:

Շահառուները Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են:

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք:

Հիմնադրամի համար կարևոր ձեռքբերում է մարդկանց կեցության պայմանների բարելավումը, նրանց համար հեռանկարային ապագայի հիմքերի ստեղծումն ու հավատի ամրացումը:

Նշենք, որ Արցախում բնակարաններով են ապահովվել Հադրութից և Շուշիից տեղահանված, զոհված զինծառայողների, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում