Հայ ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե կարող էիք օգնել Ռուբեն Ռուբինյանին և չեք արել. Վլադիմիր Վարդանյան

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցչի գործառույթներին, ինչպես նաև կարևորեց Ռուբեն Ռուբինյանին այս հարցում աջակցելը:

«Եթե Ռուբեն Ռուբինյանը հաջողի, դա կլինի Ռուբեն Ռուբինյանի հաջողությունը: Այստեղ կան փորձառու դիվանագետներ, թուրքագետներ, որոնք կարող են օգնել: Հավատացնում եմ ձեզ, ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե իմանաք, որ կարող էիք օգնել Ռուբեն Ռուբինյանին և դա դուք չեք արել: Եթե կարող եք օգնել, օգնեք, եթե ոչ, ուրեմն առնվազն ճիշտ կլինի՝ չխանգարեք»,- ասաց Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում