Հայրենիք տեղափոխված հայ հովվին ադրբեջանցիները չեն վնասել, բայց ոչխարներին չեն վերադարձրել

ԱԱրթուր Խաչատրյան

Հունվարի 13-ին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանը ոչխարներին արածեցնելիս հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել թշնամու տարածքում: Ադրբեջանցի զինծառայողները նախ կապել են Մաթևոսյանի աչքերը, ապա՝ ձեռքերը և տարել իրենց հենակետ: Այս ամենը հեռվից նկատել է մեկ այլ հովիվ և տեղեկացրել համայնքի ղեկավարին:

Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են նաև զինված ուժերը, Ռուսաստանի ԱԱԾ զորքերի հրամանատար, Գորիսում տեղակայված ուղեկալի պետը և ԱԱԾ ահմանապահ զորքերի Խնձորեսկի ուղեկալի պետը, Սյունիքի մարզպետը:

3 ժամ տևած բանակցությունների արդյունքում Սուրիկ Մաթևոսյանը ողջ և առողջ տուն է եկել, ասում է՝ իրեն չեն վնասել, բայց կորցրել է ապրուստի միջոցը, հոտը չեն վերադարձրել:

Տեղ համայնքի բնակչի խոսքով՝ 340-ից ավելի ոչխար թշնամին չի վերադարձրել: Պատճառաբանում են, թե ոչխարներն իրենց մոտ չեն։ Հովիվը նեղսրտած է, ասում է՝ մայրերին տարել են, գառնուկները շուտով կսատկեն:

Տեղ համայնքի ղեկավարը նշեց, որ բանակցություններ են ընթանում։ Հույս ունեն՝ կենդանիներին ևս կվերադարձնեն:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում