Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության որոշմամբ Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ:

Թևոնյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: 2022 թվականի հունվարի 4-ին նա մանդատը վայր էր դրել: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանն ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից: 

«Շնորհակալություն, մեծարգո՛ պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում վստահության համար և համոզված եմ՝ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»,- ասաց Թևոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում