ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3552 խախտում

ՆՆարե Թադևոսյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 2-9-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3552 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 46 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ` 46, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 11 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 90-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված տեղում։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում