Օրը՝ 60 վայրկյանում | 06.01.2022

ՄՄերի Եգորյան

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը:

Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին, եղբայր հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ. Իրակլի Ղարիբաշվիլի:

Ղազախստանում տուժել է ավելի քան հազար մարդ: Երկրի նախագահը մի շարք հրատապ հանձնարարականներ է տվել:

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը:

Կայացել է Զաս-Փաշինյան հեռախոսազրույցը: Քննարկվել է Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման իրականացումը:

Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին. Հայաստանի արտգործնախարարություն:

Ղազախստանում կատարվողն այդ երկրի ներքին գործն է. Չինաստանի արտգործնախարարություն:

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցի ընթացքում աջակցություն է հայտնել հայ-թուրքական կարգավորմանը:

Գերմանիայում պառակտում  է առաջացել «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում միասնական դիրքորոշման բացակայության պատճառով:

Հայաստանում արձանագրվել է  կորոնավիրուսի 134 նոր դեպք: Առողջացել է 154 քաղաքացի, գրանցվել՝ 4 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում