Ամանորը Գյումրիում դիմավորող մոտ 2000 զբոսաշրջիկ կա

ՔՔրիստինե Ոսկանյան

Հին լեննականցի Բագրատն իրեն քաղաքում հյուր չի համարում, թեև 30 տարուց ավելի է՝ Բելգիայում է ապրում։ Տարվա ցանկացած եղանակի իր համար աշխարհի ամենաջերմ քաղաքը շատ է փոխվել՝ ասում է։

Բագրատ Պողոսյան - Իմ տղաները բիզնեսի մեջ են, ասին՝ հայրիկ, ո՞ւր կկամենաս, Մայամիում... Չէ, ես կգնամ Գյումրի։ Շատ է փոխվել, ուրիշ է, երբ որ դու ապրում ես, չես զգում. էներգետիկա կա։

Ժամանակը Գյումրիում արագ է թռչում, մի քանի օրը բավական չէ նույնիսկ պատմական միջուկն ուսումնասիրելու համար։ Ուսանողության տարիների ընկերոջ՝ Գագիկ Կարապետյանի հետ հենց հիմա մի քառասուն տարով հետ են սլանում ու էլի հին Մանկավարժականի շենքի դիմաց են: Գագիկը Նոր տարվան արդեն երրորդ ընկերոջն է դիմավորում արտերկրից:

Գագիկ Կարապետյան - Ամանորյա մեծ նվերն իրենք են, համոզում եմ, որ վերադառնան:

Զբոսաշրջային գրավչությունը Գյումրին պահում է նաև Ամանորին։ Քաղաքը մեծաթիվ հյուրեր ունի:

Վարդան Սրտաշյան (Գյումրու «Արաքս» հյուրանոցի գործադիր տնօրեն) - Ամսի 31-ի համար գիշերակացի բոլոր օբյեկտները զբաղված էին են մեկ ամիս առաջ։ Գյումրիում գիշերակացի համար ծանոթներ են, ամրագրումները եղել են: 

Քովիդ համավարակով պայմանավորված այս տարի Գյումրիի հյուրերը հիմնականում հանրապետության մյուս բնակավայրերից են կամ արտերկրում ապրող հայեր։ Ամանորի Գյումրին հյուրերի համար մի քանի առավելություն ունի։

Վարդան Սրտաշյան - Ճարտարապետությունը, բնակիչները և գները․․․

Կառավարության՝ ամանորի հանգստյան օրերը կրճատելու որոշմամբ պայմանավորված բիզնեսն այս տարի աշխատում է՝ խանութներ, սրճարաններ։ Թանգարանները ևս բաց են։

Վարդգես Սամսոնյան  (Գյումրիի քաղաքապետ) - Սև բերդ են գալիս, թանգարաններն են աշխատում, քաղաքի միջուկը հյուրերի համար զարդարել ենք:

Հյուրանոցների և հյուրատների տվյալներով քաղաքում մոտ 2000 զբոսաշրջիկ կա, չհաշված այն հյուրերը, որոնց ընդունել են բարեկամները։ 2022 թ. զբոսաշրջային քաղաքի համար նոր հավակնոտ ծրագրեր կան, որպեսզի մինչև հաջորդ տարի հյուրերի թիվը կրկնապատկեն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում