Արծաթե և բրոնզե մեդալներ. Մեգապոլիսների միջազգային օլիմպիադայի արդյունքները

ՎՎարդուհի Հարությունյան

Հայկն ու Լեոնիդը միջազգային օլիմպիադների մասնակցության մեծ փորձ ունեն: Մեգապոլիսների միջազգային օլիմպիադայում նախորդ տարի գրանցած արդյունքն այս տարի բարելավել են: Տղաներին հաջողվել է արծաթե մեդալներ նվաճել: Ժամանակ չեն կորցնում՝ միասին պատրաստվում են ամռանը կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային:

Մեգապոլիսների միջազգային օլիմպիադան անցկացվում է ամեն տարի՝ Մոսկվայի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից: Այս տարի մրցույթին մասնակցել է 257 աշակերտ՝ 35-ը խոշոր քաղաքից:

Առցանց անցկացվող միջազգային օլիմպիադայի անհատական մրցույթում մեր դպրոցականները նվաճել են 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ արժանանալով 2-րդ կարգի մրցանակի: Ինֆորմատիկա առարկայից Հայաստանը ներկայացնող Արային արծաթե մեդալ է նվաճել: Նպատակ ունի հաջորդ միջազգային մրցույթին ոսկին Հայաստան բերել:

Վահրամն առաջին անգամ էր մասնակցում Մեգապոլիսների միջազգային օլիմպիադային, ասում է՝ սովորել է կարճ ժամանակում միանգամից մի քանի բարդ խնդիր լուծել:

Օլիմպիադայի կազմակերպումն ամբողջությամբ համակարգել է Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող Դավիթ Մինասյանը:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում