Նոր տեխնիկա՝ Սևանա լճի ափամերձ հատվածները մաքրելու համար

ԱԱրսեն Մկրտչյան

Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկան տեղ է հասել: Նոր բազմաֆունկցիոնալ գյուղատնտեսական տեխնիկան ու բեռնատարը հնարավորություն կտան մեծ թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։ Այս պահին մաքրվում են ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի հատվածները:

Ապամոնտաժվելու են նաև 1901.5 մետր նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինությունները, հանգստի գոտիների պարիսպները, քարաշեն կիսակառույցները, երկաթյա տնակներն ու տաղավարները։

Լճի ափամերձ հատվածները «Սևան» ազգային պարկն այժմ մաքրում է սեփական ուժերով: Նախորդ տարի իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ կապալառուի կողմից կատարված մաքրման աշխատանքներ արդյունավետ չեն եղել:

2022 թվականին Կառավարության միջոցներով տեխնիկայի քանակը կհամալրվի: Կարճ ժամանակ անց Գեղամա գեղեցկուհին կազատվի կապանքներից և նոր տեսքով կներկայանա հանրությանը՝ վստահեցնում են ազգային պարկի աշխատակիցները:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում