Դեկտեմբերի 20-27-ը պարեկները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 217 տրանսպորտային միջոց

ՆՆարե Թադևոսյան

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Դեկտեմբերի 20-27-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 217 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։

103 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 28-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով, 97-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 31 անձի՝ հայտնաբերելով 7 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում