Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնները շարունակում են պատշաճ չպահպանել. ՔՏՀԱՏՄ ստուգայցը

ՀՀովհաննես Վարդանյան

Մայրաքաղաքում գործող հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնները շարունակում են պատշաճ չպահպանել: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր Խանջյան փողոցում ստուգեցին միկրոավտոբուսներ, ավտոբուսներ ու տաքսիներ և հիմնականում նախազգուշացումներ տվեցին:

Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Արձանագրում ենք խախտումների նվազում: Ըստ էության կան ուղևորներ, որոնք համառորեն դիմակ չեն դնում, և մենք իրականացնելու ենք համապատասխան վարչարարություն նմանատիպ ուղևորների և վարորդների նկատմամբ: 

Որ ուղևորն ու վարորդը չտուգանվեն, տեսչականից հորդորում են՝ ներքաղաքային տրանսպորտից օգտվելիս հաշվի առնել երկրում համաճարակային վիճակը. չլուծվող խնդիրը շարունակում է միկրոավտոբուսներում գերբեռնված երթևեկությունը մնալ:

Էդուարդ Խաչատուրյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի ավագ մասնագետ) - Ավտոբուսներում կարող են կանգնած ուղևորներ լինել, սակայն սոցիալական հեռավորությունը պահպանելով, իսկ միկրովտոբուսներում կանգնած չի թույլատրվում, ու դրա պատճառով էլ ստացվում է, որ միկրոավտոբուսներում ավելի շատ են խախտումները: 

Տեսչականի մասնագետները ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողներին հիշեցնում են հաշտվել իրողության հետ և երթուղի դուրս գալ հակահամաճարակային կանոնների պահպանումը պատշաճ կազմակերպելուց հետո:

Արթուր Արաբաչյան - Նվազագույնը օրական երկու անգամ տվյալ տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն, յուրաքանչյուր երթից հետո հորդորել ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին յուրաքանչյուր երթից հետո օդափոխություն իրականացնեն տրանսպորտային միջոցների ուղեսրահներում: 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգայցի ավարտին արձանագրեց. 4 խախտում է եղել, որի համար նախազգուշացում են տվել. եթե երկրորդ անգամ էլ գերբեռնված կամ առանց դիմակի երթևեկեն, վարչական պատասխանատվություն կկրեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում