Կառավարությունը հաստատեց երկու բուհերի ռեկտորների ընտրության արդյունքները

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը հաստատեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Հովհաննես Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

«Սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է և պատիվ գլխավորել Երևանի պետական համալսարանը: Այս ամիսների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ: Կարծում եմ, որ Երևանի պետական համալսարանը դեռ իր խոսքը կասի»,- ասաց Հովհաննիսյանը:

Կառավարությունը հաստատեց նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարությանը այս տարիներին աջակցության համար: Շատ հավակնոտ ծրագրեր ենք իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական պրոցեսի, այլ նաև միջազգային դաշտում կլինիկական ուղղությունը զարգացնելու հարցում: Այս պահին արդեն պատրաստ է ուղեղի զարգացման հետազոտական կենտրոնը, որը մեկ ամսվա ընթացքում կարող ենք բացել: Գեներացվել է 2 միլիոն դոլար»,- ասաց Մուրադյանը:

Նա նշեց, որ այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է շուրջ 2000 արտասահմանցի ուսանող ավելի քան 32 երկրից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում