Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է

ԳԳոհար Սարգսյան

Երևանի նոր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է: Քաղաքապետարանում փակ, գաղտնի քվեարկությամբ ավագանու անդամների մեծ մասը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը: Հ. Սարգսյանը Երևանի քաղաքապետ ընտրվեց 44 «կողմ» և 10 «դեմ» ձայներով: Անվավեր էր 3 քվեաթերթիկ:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն քաղաքապետ Հայկ Մարությանին այն հնարավորության համար, որ նրա հետ համատեղ աշխատանք ենք իրականացրել: 3 տարիների ընթացքում սկսել ենք տարբեր բարեփոխումներ տարբեր ոլորտներում: Այն բարեփոխումները, որ սկսել ենք և ընթացքի մեջ էին, շարունակելու ենք՝ ի բարօրություն Երևան քաղաքի»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Սարգսյանը վստահեցրեց, որ գրանցելու են նոր հաջողություններ:

«Շնորհակալ եմ ինձ վստահություն հայտնելու համար: Կարծում եմ, որ հնարավորություն կունենամ իրագործելու այն բոլոր ծրագրերը, որոնք ներառել ենք քաղաքական ծրագրում»,- ասաց Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում