Ավտովթար Իջևան քաղաքում. կան զոհեր և վիրավորներ

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների, 2021թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել BMW X5, Renge Rover և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, որի  հետևանքով վերջինիս վարորդը և 2 ուղևորներ մահացել են: Եվս 4 անձ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել է առգրավում, զննություն, որպես վկաներ հարցաքննվել են մի շարք անձիք, վթարի մասնակից տրանսպորտային միջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց և հանձնվել են ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պահպանմանը:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում