Oqni-ի թիմը նախագծում է եռաչափ բիոմեխանիկական ոտքի պրոթեզներ

ԼԼիլիթ Հարությունյան

Առաջին անգամ Հայաստանում ստեղծվող 3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզի պաշտպանիչ շերտն է: Թեստավորվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ:

Հայկ Բագրատյանց (Oqni ընկերության համահիմնադիր) - Քավրներն են, էսթետիկ հագուստ է, որը պրոթեզի վրա են հագնում, որ ավելի սիրուն լինի պրոթեզը, ու, բացի էսթետիկ ասպեկտից, նաև առողջ ոտքի պրոպորցիան է պահում, այսինքն՝ որ մեկը շորտիկով ման գա, շալվարով ման գա, մարդ չհասկանա, որ պրոթեզ է, կամ մի բան այն չէ:

Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից թիմին են միացել նաև հայրենադարձ կամավոր ֆիզիոթերապևտներ: Նոր հավելվածում կհամատեղեն վարժություններ, որ հաշմանդամություն ունեցող զինվորներն ինքնուրույն՝ հավելվածով պարապեն: Գիտահետազոտական աշխատանքներին նաև «Թումո լաբն» է միացել:

Բահարե Ֆաթեմի (TUMO լաբերի ղեկավար) - Եվրամիության ֆինանսավորմամբ «Թումո» լաբերի հիմնական նպատակն է միավորել գործնական խնդիրներ ունեցող ընկերություններին ուսանողների հետ: Oqni-ի թիմին աջակցում ենք տաղանդներ ներգրավել: Ուսանողների հետ գործնական նախագծեր ենք անում՝ մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն, որի պահանջն Oqni-ն իրոք ուներ: Թիմին միանում են մեր փորձագետները, նաև 2 դասընթացավար ունենք: Եվ եթե մեր բյուջեի շրջանակում, բացի համակարգիչներից ու տարածքից, այլ կարիքներ են լինում, փորձում ենք դրանք ևս տրամադրել:

Թիմի երիտասարդներից Արամն էլ նախորդ տարվա պատերազմի դժվարություններից հետո հայրենիքին ծառայելու իր պատկերացումն ունի:

Արամ Ադամյան (Oqni ծրագրի մասնակից) - Հայրենիքին ծառայելը կամ հայրենիքին տալը չի սահմանափակվում ծառայելով կամ պատերազմի մասնակցելով, այդտեղից սկսվում է: Այդ սկզբունքով պետք է առաջնորդվենք: Ովքեր կրելու են էս պրոթեզները, իրենց կյանքի գնով, իրենց մարմնի գնով, այսպես ասած, պաշտպանել են հայրենիքը, ու իրենք էս պրոթեզները կրելու համար չպիտի ամաչեն ու հպարտությամբ պիտի կրեն:

Փորձել են հնարավորինս հարմար նմուշներ ստեղծել: Արամի ձեռքին, օրինակ՝ հայկական խաչքարի նախշերով պրոթեզի շապիկ է: Ռեզինով ամրացվող այս պաշտպանիչ շերտերից բացի, նաև արհեստական բանականությամբ բիոնիկ ոտքի պրոթեզների վրա են աշխատում:

Արմեն Սարգսյան (ավագ հետազոտող) - Կարելի է ասել՝ փոքրիկ համակարգիչ է, որին միանում են այս տվիչները կամ սենսորները, կոնկրետ այս սենսորը օպտիկական սենսոր է, և սրանք 4 օպտիկական սենսոր է, լույս է արձակում, հիմա էս ազդանշանները փոխվում են:

Ծրագրի ավագ հետազոտողը պատմում է՝ սենսորները հասկանում են՝ կոնկրետ ինչ շարժում է անում մարդը: Տվյալները փոխանցվում են համակարգչին:

Պրոթեզը 3-4 տարի է պահում, հիմա որ մենք նայենք, թե ինչքան միլիոններ ենք մենք ծախսել, որ դրսից առնենք, դա մենք մտածում ենք, որ կարող ենք ներդրում անենք Հայաստանում ու ստեղի տեխնոլոգիան զարգացնենք:

Հայկն ասում է՝ Գերմանիայից Հայաստան տեղափոխվելու իր նպատակն է՝ այսօրվա գիտափորձերը օգնեն, որ վաղը պետության ծախսերը թեթևացնեն, ու հենց Հայաստանում արտադրվեն արհեստական բանականությամբ աշխատող բիոնիկ պրոթեզները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում