Արցախի առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվածների վիճակի մասին

ՆՆարե Թադևոսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Լուրեր» հետ զրույցում տեղեկացրել է՝ վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկի վիճակը՝ ծանր: Վերջինս վիրահատվել է:

«Վնասվել էր բավական մեծ անոթ, և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել է Արցախի առողջապահության նախարարը:

Արցախի դատախազությունից ավելի ուշ հայտնել են՝ սպանված և վիրավոր քաղաքացիները «Ջրմուղ-կոյուղու» աշխատակիցներ են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում