2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ. Տիգրան Մուկուչյան

ԳԳոհար Սարգսյան

2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձևավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղությամբ՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Նշվել է, որ ապարատի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել:

Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են ծրագրային նոր լուծումներ՝ նոր մոտեցմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում