Շուռնուխ, Որոտան և Բարձրավան տանող ճանապարհներ են կառուցվում. Գնել Սանոսյան

ԳԳոհար Սարգսյան

Հայկական կողմն այլընտրանքային ճանապարհներ է կառուցում, սակայն դա չի նշանակում, որ հրաժարվել է Գորիս-Կապան ճանապարհից: Դեպի Շուռնուխ և Որոտան գնացող լրացուցիչ ճանապարհներ են հիմա կառուցվում։ Այս մասին այսօր ԱԺ միջանցքներում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ 

«Մենք զուգահեռ և՛ Տաթև-Աղվանին կառուցեցինք, հիմա կառուցում ենք Շուռնուխին առանձին մոտեցող ճանապարհ, Որոտանին առանձին, Բարձրավանին առանձին ճանապարհներ։ Սա առաջնահերթ արեցինք: Եվ հետագայում մտածում ենք նաև այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանք շրջանցող հատվածներ կառուցել, որպեսզի Մ2-ի հետ կապված ընդհանրապես խնդիր չունենանք»,- ասաց Սանոսյանը։

Հարցին՝ արդյոք ճանապարհների հետ կապված իրավիճակը չի՞ մտահոգում իրանցի գործընկերներին, և ի՞նչ տնտեսական խնդիրներ է առաջացրել ստեղծված իրավիճակը, նախարարը պատասխանեց՝ տնտեսական խնդիրներ առաջացրել է, իրենք էլ են մտահոգ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվում է՝ ինչ հնարավոր տարբերակներ կան, ինչպես կարող ենք խնդիրները կարգավորել»,- ասաց Գնել Սանոսյանը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում