Այսօր Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի օրն է

ՍՍոնա Աղբալյան

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Այսօր Վրաստանի հինգ խոշոր քաղաքներում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը: Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավում, Քութայիսում և Բաթումում քաղաքապետ են ընտրում: ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընդդիմությունը միավորվել է։ Թբիլիսիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը գործող քաղաքապետ Կախա Կալաձեի և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիայի միջև է:
 
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՐԴՈՐԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ և կրկին հորդորել նրան այցելել Հյուսիսային Կորեա։ Մունը Հռոմ է այցելել՝ մասնակցելու G20-ի՝ համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին։ Վատիկանից հայտնել են, որ նա մոտ 25 րոպե առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ: Հարավային Կորեայի նախագահի գրասենյակից հայտնել է, որ նախագահը, որ մայիսին հեռանալու է պաշտոնից, Պապին ասել է, որ նրա այցը Փհենյան կօգնի վերականգնելու Կորեական թերակղզում խաղաղության գործընթացը:
 
ԲԱՅԴԵՆՆ ՈՒ ՄԱԿՐՈՆԸ ԿԽՍՏԱՑՆԵՆ ՊԱՅՔԱՐՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում հանդիպել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրանք կարևորել են նոյեմբերի 12-ին Փարիզում նախատեսված միջազգային համաժողովը, որը նվիրված է լինելու Լիբանանի խնդիրների քննարկմանը: Առաջնորդները պայմանավորվել են նաև խստացնել համատեղ պայքարն ահաբեկչության դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում