«100 տուն Արցախում». երախտագիտության երեկո՝ Երևանում

ՀՀայկ Նավասարդյան

Արցախի օրհներգը արցախցի փոքրիկները Հայաստանում՝ Երևանում, հնչեցնում են «100 տուն Արցախում» երախտագիտության երեկոյին:

Առաջին ալիքի եթերում այս տարվա հունիսից մեկնարկած ծրագիրն ակտիվ շինարարական փուլում է: Համատեղ ջանքերով 100 տան համար արդեն 100 միլիոն դրամ է հանգանակվել: Տուն կորցրած մեր հայրենակիցների համար Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ նոր օջախ շենացնելը պարտավորեցնող է համարում առաջին տունը կառուցող Հանրայինի տնօրենը:

Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Այս նախաձեռնությունը մեր բոլորինն է, յուրաքանչյուրինը, ովքեր միացել են: Առաջին ալիքը, «Ապրելու Արցախ» հիմնադրամը և մեր մյուս գործընկերները, որոնք հավատացին գաղափարին, միացան, սկսեցինք, բայց, պայմանական ասած, մենք այս նախագծի տերը չենք: Այս նախագծի տերն այն մարդիկ են և այն ընկերությունները, որոնք 1000 դրամից սկսած մինչև այն գումարը, որը մեկ տան գինն է, կանգնում են մեր կողքին և օգնում են կառուցել այս տները: 

100 տունը պատրաստ կլինի 2022-ի վերջին, մինչև այդ՝ այս տարեվերջին, մի քանի ընտանիք բնակարանամուտ կտոնի:

Առաջին քարից վերջին տան քարը տեղադրելն Առաջին ալիքի եթերում է: Երախտագիտության երեկոյին տուն կառուցող նվիրատուներն են: Առաջին ալիքը մեր հայրենակիցներին կոչ է անում միավորել ուժերը՝ արցախցի ընտանիքներին օր առաջ բնակարաններով ապահովելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում