ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է 40 F-16 կործանիչ. էրդողան

ՍՍոնա Աղբալյան

ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է F-16 ԿՈՐԾԱՆԻՉ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնել է ԱՄՆ-ի հետ հավանական գործարքի մասին՝ չմատակարարված ԷՖ-35 կործանիչների վերաբերյալ: Նա նշել է, որ Վաշինգտոնը համաձայնել է վերադարձնել Անկարային կործանիչների համար տրված կանխավճարը՝ մոտ 1.5 միլիարդ դոլար: Կանխավճարի փոխարեն, սակայն, ԱՄՆ-ը առաջարկում է Թուրքիային տրամադրել 40 գերժամանակակից Էֆ-16: ԷՖ-35 կործանիչների գործարքը կասեցվել էր այն ժամանակ, երբ Թուրքիան Ռուսաստանից ձեռք էր բերել ԷՍ-400 զենիթահրթիռային համալիրներ:

ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Վրաստանում է: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է օգնել Թբիլիսիին՝ ընդլայնելու պաշտպանական հնարավորությունները, նաև կաջակցի Արևմուտքի հետ Վրաստանի մերձեցմանը: Այցի շրջանակում նախատեսվում է պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան նոր համաձյնագրի ստորագրում, որն ուղղված է Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը: «ԱՄՆ-ը հանձնառու է՝ օգնելու Վրաստանին ամրապնդել պաշտպանական ուժերը և դյուրացնելու նրա եվրատլանտյան ինտեգրումը, և ես անհամբերությամբ սպասում եմ այստեղ հանդիպումներին»,- գրել է Օսթինը Վրաստան ժամանելուն պես:

ԻՐԱՆՆ ՈՒ ՊԱԿԻՍՏԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ

Իրանն ու Պակիստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի Պակիստան այցի ընթացքում: Թեհրանը և Իսլամաբադը պատրաստ են համագործակցել նաև ահաբեկչության դեմ պայքարում: Սա իրանցի գեներալի երկրորդ պաշտոնական այցն է հարևան Պակիստան:

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆՆ ԻՋԵԼ Է

Եվրոպայում գազի գինն այսօր իջել է՝ մեկ խորանարդ մետրի համար հասնելով 980 դոլարի: Դրա մասին են վկայում Լոնդոնի և Ամստերդանի բորսաներում արձանագրված արդյունքները: Եվրոպայում գազի գնի աննախադեպ բարձրացման ցուցանիշից այս թիվը տարբերվում է մոտ տասը տոկոսով: Հոկտեմբերի վեցին գազի գինը հասել էր առավելագույնի՝ 1900 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում