44-օրյա պատերազմի վավերագրությունը՝ առանց մեկնաբանության

ԼԼիլիթ Հարությունյան

44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը, Թուրքիայի անսքող աջակցությամբ, համալրված նաև վարձկան ահաբեկիչներով, Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսեց հարձակում: Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ և արգելված զինատեսակների կիրառմամբ։

Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ՝ պատերազմը դադարում է՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել: Հայկական կողմը կորցրեց Արցախի հարակից 7 շրջանները, Հադրութը, Շուշին: Որոշվեց՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ:

44-օրյա պատերազմի վավերագրությունը՝ առանց մեկնաբանության՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում