Պետք է վերաիմաստավորել իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա. Անդրանիկ Քոչարյան

ԳԳոհար Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը:

«Նոր իրականությունը, որի մեջ հայտնվել է մեր պետությունը, մեզանից պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, վերաիմաստավորել անցած երեք տարվա ժամանակահատվածում նախանշված և արդեն իսկ իրականացվող ռեֆորմները՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի ուժեղացման վրա: Համոզված եմ, որ ազգային անվտանգության հարցերը պետք է դիտարկվեն որպես ժողովրդավար և զարգացած երկրի գործառույթ: Անցած երեք տարիների ընթացքում հանձնաժողովի կողմից իրականացվել են աշխատանքներ ինչպես օրենսդրական ոլորտում, այնպես էլ կազմակերպչական, որոնք ուղղված են եղել հանձնաժողովի տեղի և դերի նորովի ընկալմանը և հաստատմանը»,- իր ելույթում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ Քոչարյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում