Կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ. Կոնջորյան

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ՝ ընդդիմության քվոտայով. տեղեկացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Այս անգամ չեն հայտարարի, թե ինչ թվով ավելի քվեարկողներ կլինեն, որպեսզի հանկարծ հնարավոր անվավեր դարձնողների համար կանխատեսելիություն չապահովենք: Հանուն այն բանի, որ ընտրվի Իշխան Սաղաթելյանը: Հանուն այն բանի, որ ընդդիմության թեկնածուն ընտրվի, ես հիմա չեմ հայտարարի, թե քանի ձայնով կավելացնենք, բայց մենք կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որ պարոն Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ՝ ընդդիմության քվոտայով, որպեսզի մենք շարունակենք մեր աշխատանքները»,- ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում Իշխան Սաղաթելյանը երկու անգամ չընտրվեց խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում. նրան ընդդիմությունը երրորդ անգամ է առաջադրել: Քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ ԱԺ նիստի ավարտին տեղեկացրեց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում