Նաև մշակույթով վերացնել պատերազմի հետքերն Արցախում

ՆՆարե Ոսկանյան

Լիլիթ Հակոբյան (SunriseStepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի համահեղինակ) - Երբ դրսում ես ապրում ու ծնվում ես ոչ Հայաստանում, միշտ քեզ մոտ ինչ-որ երազանք է ձևավորվում, որ մի օր ուզում ես անպայման գնաս, Հայաստանում ապրես:

Լիլիթը դեռ նախորդ տարվանից «իԳործ» ծրագրով Ռուսաստանից եկել, աշխատում է հայրենիքում:

Լիլիթ Հակոբյան - Որ եկել էի Հայաստան, ու որ Հայաստանում դու հայ ես, ավելի ազատ ես քեզ զգում: Այդ ազատությունից կարևոր բան ոնց որ թե չկա:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրը սփյուռքի ներուժի համախմբմամբ՝ հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառույցներում: Մասնագիտությամբ արվեստաբան է, հիմա Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեում է աշխատում:

Այստեղ հանդիպեց «իԳործ» ծրագրի մասնակիցներից Շուշանի հետ: Լիբանանից եկած քաղաքագետն աշխատում էր Արտաքին գործերի նախարարությունում: Հիմա տեղափոխվել է Արցախ՝ Կառավարությունում աշխատելու: Ռուսաստանից ու Լիբանանից եկած աղջիկները համախմբվեցին ու որոշեցին Արցախում նախաձեռնել SunriseStepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնը:

Շուշան Քեշիշյան (SunriseStepanakert մուլտիմեդիա արվեստի փառատոնի համահեղինակ) - Մեր կյանքը կառուցելու և առաջ տանելու լավագույն ձևը մշակույթի միջոցով է: Ես ու Լիլիթն այս կետում շատ համամիտ էինք, և այսպիսով ծնվեց այս փառատոնը:

Պատերազմից հետո Արցախում մշակույթի դերը խթանելու նպատակով անցկացվում են համերգներ, վարպետության դասեր, կինոդիտումներ ու ցուցահանդեսներ: Ստեփանակերտն ապրում ու շնչում է մշակութային կյանքով՝ հայտնի արվեստագետների մասնակցությամբ: Ծրագիրն անցկացվում է հունիսի 26-ից հուլիսի 17-ը:

Լիլիթ Հակոբյան - Երաժշտությունը, արվեստը, կինոն միավորում են հայ ժողովրդին, խթանում մեր միասնականությունը՝ հանդիսանալով անվերջ ոգեշնչման աղբյուր: Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ փորձում են նաև մշակույթով վերացնել պատերազմի հետքերն Արցախում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում