Կառավարությունը շուրջ 8.8 մլրդ դրամ կհատկացնի Արցախին՝ աջակցության միջոցառումների շրջանակում

ԳԳոհար Սիմոնյան

Կառավարության որոշմամբ՝ Արցախի աջակցության միջոցառումների համար կտրամադրվի 8.8 մլրդ դրամ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Այս նախագծով առաջարկվում է շուրջ 8.8 մլրդ դրամ հատկացնել, որից 1.2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների համար, իսկ մնացածը միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը: Ուզում եմ նաև ասել, որ այս տարվա բյուջեով նախատեսված միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչև պատերազմը, և այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված՝ հիմա նաև լրացուցիչ միջպետական վարկի տրամադրում է նախատեսվում առաջարկվող նախագծով»,- ասաց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, հիշեցրեց՝ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի համար իրականացվել է 14 ծրագիր, և ընդհանուր առմամբ ծախսվել է 53 մլրդ դրամ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում