Տիգրան Ուրիխանյանը քվեարկել է Կենտրոն վարչական շրջանի 9/7 ընտրատեղամասում

ԳԳոհար Սիմոնյան

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը ընտրությանը մասնակցել է Կենտրոն վարչական շրջանի 9/17-րդ ընտրատեղամասում:

Նա հայտարարել է՝ եթե իրենց ձայները չբավարարեն խորհրդարանում քաղաքական մեծամասնություն ունենալու և ինքնուրույն կառավարություն կազմելու համար, ապա այն ուժերը, որոնք կցանկանան միանալ իրենց, կքննարկեն հարցը: Ուրիխանյանն անդրադարձել է նաև հաշվարկի գործընթացներին: 

«Հուսամ, որ հաշվարկի գործընթացը կլինի օրենքի տառին համապատասխան: Օրվա սկզբից նախազգուշացումներ ենք տարածել, որ խստագույնս պատժվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենսդրությունը և կարգը»,- ասաց Ուրիխանյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում