Կառավարության որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կնվիրաբերվեն կրթական ծրագրի համար

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը Կառավարության նիստում առաջարկեց հավանություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելու վերաբերյալ՝ Արարատի մարզի երկու համայնքների՝ Շահումյանի և Տափերականի համայնքների ղեկավարների առաջարկությանը:

«Որոշման նախագծի բովանդակությունը պայմանավորված է «Հայկական Կարիտասի» նախաձեռնած «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացմամբ: Ծրագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը և փոխվարչապետի համապատասխան որոշմամբ որակվել է որպես բարեգործական: Սա ծավալուն ծրագիր է: Առաջարկվող և սպասվելիք ներդրումները կկազմեն շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»,- ասաց Տերտերյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է այլընտրանքային կրթական համալիր, ստեղծագործական կենտրոն, որտեղ 14 տարեկանից բարձր երիտասարդների շրջանում կիրականացվեն անձի բազմակողմանի զարգացմանն ուղղված ծրագրեր:

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում