«Հայաստանի քաղաքները նույն վիճակում են, ինչ 30 տարի առաջ: Մարդկանց տրամադրությունն ու տրամադրվածությունն էլ անկումային են»,- Գավառ քաղաքում քարոզարշավի շրջանակներում ստացած տպավորությունների մասին է խոսում «Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Հովհաննիսյանը:
Գավառի բնակիչների հետ հանդիպման ընթացքում պատգամավորի թեկնածուն կոչ արեց այս ընտրություններին վերաբերվել առավել մեծ պատասխանատվությամբ և ծանոթանալ թեկնածուների կենսագրություններին ու ծրագրերին: «Ազատ Հայրենիք» դաշինքի ծրագրային երկու հիմնական կետերն են Արցախի Հնարապետության ճանաչում և պետական անվտանգության ապահովում՝ արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու միջոցով:
Նախկին և ներկա իշխանությունների հետ չենք եղել և չենք լինելու՝ հայտարարեց Դավիթ Հովհաննիսյանը՝ բնակիչների հետ առանձին զրույցներում: Իրենց քաղաքական թիմն անելու է այն, ինչ բխում է ժողովրդի շահերից և համապատասխանում է դրանց՝ վստահեցրեց Հովհաննիսյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ

Մոնտեվիդեոյում և Ուրուգվայի քաղաքներում խորհրդանշական կառույցները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Մինչև մեր զինվորների նախաճաշելը հետևեցի սննդի պատրաստման գործընթացին․ Պապիկյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

Վաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան







