Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին

ՆՆարե Ոսկանյան

Նրանցից որևէ մեկի ընտրությունն այս պարագայում կհամարենք միանշանակ դրական՝ անկախ նրանից, թե ով կընտրվի, որովհետև երկուսն էլ բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են ու մեծ հարգանք են վայելում իրավական համայնքում՝ ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքների համար, այլև մարդկային որակների: Այդ մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրության քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:             

«Ցավոք, ՀՀ-ում մենք կադրային մեծ բազա չունենք իրավաբանության բնագավառում և նաև մնացած բնագավառներում: Երբ գտնում ենք լավ կադրեր, արհեստավարժ մասնագետներ, նրանց պետք է բռնենք, համոզենք, բերենք պետական ապարատ՝ մասնավորապես նաև դատական իշխանություն: Չպետք է թույլ տանք, որ լավ կադրերը հիասթափվեն պետական ապարատից և գնան մասնավոր ոլորտ: Պետական մտածողություն է պետք բոլորիս»,- ասաց Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում