ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի նախագահի այցը համայնքներ, որտեղ պատրաստ են անտուն մնացած քաղաքացիներին ընդունել

ՆՆարեկ Սահակյան

20 տարի Քարվաճառում ապրելուց հետո Արմեն Դավթյանն անօթևան է մնացել: Ընտանիքը վարձով ապրում է Չարենցավանում, ինքն աշխատում է Չարեքտարում: Հուսով է, որ հարազատ շրջանում նաև իրենք տուն կունենան: Ընտանիքն ամեն օր իր զանգին է սպասում:

Արմեն Դավթյան (տեղահանված) - Անասուն պետք է պահեմ, մեկ է, անասնապահությամբ էի զբաղվում: Անասնապահություն է, շինարարություն: Պետք է աշխատեմ ու ապրեմ ընտանիքով: Հիմա էլ ուզում են գալ: Ասում են՝ տուն գտիր, գանք:

Որպես նախկինում Մարտակերտի շրջանի վարչական տարածք՝ սահմանների ճշգրտումից հետո Չարեքտարը մնացել է Արցախի վերահսկողության ներքո: Համայնքի 56 տնից առաջին փուլով վերակառուցվում է 21-ը:

Գևորգ Գրիգորյան (շինարար) - Գյուղում կա բազմազավակի 7 նորակառույց տուն: Դրանց շինարարությունն ընթացքի մեջ է, երևի ամսվա մերջին ավարտական փուլում լինեն: Մնացած՝ այս կարգի շինությունները հրկիզված են, ամբողջությամբ նորոգվում են:

Չարեքտարի շինարարությունն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ՝ Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով: Բոլոր բնակելիներում կլինեն կոմունալ ժամանակակից հարմարություններ:

Գևորգ Մանուչարյան (տեխհսկիչ) - Բնակիչներն ներկայանում են, ասում իրենց ցանկությունները: Պահպանելով շինարարական նորմերը՝ ձգտում ենք իրենց ցանկություններն իրագործել:

Կապալառու ընկերությունը մասնագետներ է հրավիրել Հայաստանից. աշխատանքի ծավալը մեծ է: Արհեստավորի պահանջարկ ունեն: Վարպետ Մխիթարն ընկերների հետ Երևանից է եկել: Մեկ բնակարանում մոտ մեկ ամիս են աշխատում: 

Մխիթար Մխիթարյան (վարպետ) - Տան ներսի աշխատանքներից է կախված: Կա, որ քանդվում է, դա արդեն ժամանակ է պահանջում: Կա, որ պատերի վիճակը նորմալ է: Հիմնականում տանիքներն են ավերված:

Բնակելիների վերակառուցմանը զուգահեռ արդիականացվում են Չարեքտարի ենթակառուցվածքները: Գյուղը սնող ջրավազանը հակառակորդի հսկողության տակ է՝ այլընտրանք գտնելու համար ուսումնասիրություններ են կատարվում, նաև վերակառուցում էլեկտրագծերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում