Արփենիկ Մարությանը վայր է դրել ավագանու մանդատը. նրան կփոխարինի Արման Բաբաջանյանը

ՌՌոզա Խաչատրյան

Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի՝ ավագանու մանդատը վայր դնելու մասին տեղեկատվությամբ:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ համաձայն ԿԸՀ-ի արձանագրության՝ Արփենիկ Մարությանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Արման Բաբաջանյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում