Խմբակցությունն արձանագրել է, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտությունը եղել է անընդունելի. Մակունց

ՌՌոզա Խաչատրյան

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԳՇ պետի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու փաստին, ասաց, որ խմբակցությունն արձանագրել է, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտությունը եղել է անընդունելի:

«Պատահական չէ նաև, որ աշխարհի տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղավ արձագանք: Խոսքը ԵԽԽՎ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների մասին է»,- ասաց Մակունցը:

Լրագրողներից մեկի արձագանքին ի պատասխան, թե Թուրքիան էլ է հայտարարություն արել, նշեց, որ անընդհատ պետք չէ բերել մեր հակառակորդ և թշնամի երկրի ղեկավար անձանց ելույթները, որովհետև դրանով որևէ լավություն մեր երկրին չենք անում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում