Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Արցախի սպիտակ բանակը զենքը վայր չի դրել. բոլոր վիրավորները դեռ պետք է ոտքի կանգնեն

ՄՄայա Խաչատրյան

44 օր, 24 ժամ, առանց աչք փակելու Արցախի սպիտակ բանակը հենց այստեղ պայքարում էր վիրավորների կյանքի համար: Հանրապետական բուժկենտրոնից վիրավորները դուրս են գրվել, բայց նրանցից շատերը դեռ հսկողության տակ են։

Ադրբեջանի հարձակումից շատ չէր անցել, բուժկենտրոնը բերվեց բարձր պատրաստության։ Բուժօգնության համար առանձնացվեցին ամենաանվտանգ տարածքները: Քաղպաշտպանության շտաբը ղեկավարում էր հիվանդանոցի գլխավոր բժիշկը։

Մհեր Մուսայելյան (Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն) - Բացի այս մասնաշենքից՝ ունենք բավականին մեծ տարածք ոչ միայն այս, նաև մյուս մասնաշենքի զրոյական հարկում։ 44 օրվա ընթացքում այս մուտքն էլ օգտագործեցինք, քանի որ ունեինք մեծ թվով վիրավորներ։ Նախ գնահատել են վիրավորների վիճակը, հետազոտել, ապա արագ կողմնորոշվել՝ որ վիրավորին որտեղ, բժշկական ինչ միջամտություն ցուցաբերեն:

Գրիգորի Առուստամյան (Անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար) - Առաջին բուժզննումն այստեղ էր կատարվում: Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև գործակցությունը բարձր մակարդակի վրա էր։ Արագ կազմակերպվում էր վիրավորների էվակուացիան։

Արցախի սպիտակ ջոկատն անընդհատ համալրվել է: Բժիշկներ են ժամանել նաև արտասահմանից։ Վիրահատություններն արվել են անգամ վիրակապարանում: Վիրավոր մոր տղան՝ Մոնթեն, հենց այստեղ է ծնվել: Վնասվածքաբանն ապշած է տղաների տոկունությունից. հիշում է՝ ինչպես էին ափսոսում, որ վիրավոր են ու չեն կարող շարունակել մարտը:

Գրիգորի Առուստամյան - Փորձում էին բոլոր ճանապարհներով շրջանցել մեր ցուցումները և առաջնագիծ վերադառնալ։

Կարեն Դավթյան (վնասվածքաբան) - Էդ աստիճանի, ու ձեն չէր լսվում տղերքից: Դա ոգևորում էր. իրավունք չունեինք մեզ ուրիշ ձևի պահենք։ Գիտեին՝ ինչ են անում։

Բժիշկը հիշում է բոլորին, օրինակ բերում սիրիահայ կամավորականին․ Երևան տեղափոխելիս Շուշիի մոտ փախել էր շտապօգնության մեքենայից ու առաջնագիծ վերադարձել։ Ցավոք, թշնամին հաջորդ կրակոցով չէր վրիպել, 2 մետր հասակով հայրենասեր զինծառայողը էլ հետ չեկավ:

Գրիգորի Առուստամյան - Չեմ առանձնացնում, իրոք հերոս են։

Արցախի բժիշկները զենքերը ցած չեն դնում: Սահմանին զինվորը գիտի՝ թիկունքում սպիտակ բանակն է, իրենք առավել ապահով են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում