ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի Վաղուհաս գյուղում «Արմաթ» լաբորատորիա է բացվել

ՆՆարեկ Սահակյան

Մոտ 650 բնակիչ ունեցող Արցախի Վաղուհաս համայնքը միանում է տեխնոաշխարհին: «Արմաթը» հասել է նաև առավելապես իր 12-րդ դարի վանքով հայտնի արցախյան համայնք: Եվս 10 դպրոց էլ Արցախում իրենց հերթին են սպասում:

Սեդրակ Վարդանյան («Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավար) - Ստացած գիտելիքներով աշխատել և եկամուտ ստանալ: Եվ նրանք այդ եկամուտները կարող են ստանալ ոչ թե տեղափոխվելով մայրաքաղաք կամ այլ երկրներ, այլ իրենց իսկ համայնքում կարող են վաստակել մեծ գումարներ:

Երեխաներն այստեղ կսովորեն ծրագրավորում և ռոբոտաշինություն՝ ասում է Ստեփանակերտի «Արմաթում» աշխատած ու Վաղուհաս հարս եկած Լուսիկ Միրզոյանը:

Լուսիկ Միրզոյան (խմբակավար) - Նպատակս էր, որ այստեղ բացենք «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, և իրականացավ:

Պատերազմն ապացուցեց՝ 21-րդ դարում տեխնիկական միտքը նաև անվտանգային խնդիրներ է լուծում,- ասում են մանկավարժները, խոստանում՝ դպրոցում լավ հիմք ապահովել, որ տեխնոլոգիական կրթությունը շարունակելու դեպքում աշակերտները զրոյական կետից չսկսեն:

Արմեն Գրիգորյան (Վաղուհասի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Մնում է, որ ժամանակի ընթացքում կարողանանք ճիշտ կազմակերպել, ճիշտ բաշխում կատարել ժամանակի մեջ, որպեսզի և՛ երեխաները չկտրվեն դասապրոցեսից, և՛ այս աշխատանքը կարողանանք կազմակերպել:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ավագ տարիքի արմաթցիների համար լուրջ առաջադրանք է նախապատրաստել: Շուտով կմասնակցեն անօդաչու թռչող սարքերի կրթական խմբակին:

Սեդրակ Վարդանյան - Լավագույն արմաթցիները՝ արդեն 14-15 տարեկան և բարձր, կհաճախեն այդ դասընթացներին, կսովորեն աերոդինամիկա, ֆիզիկական երևույթներ կուսումնասիրեն, տեխնիկական սպասարկում կիրականացնեն:
Ստեփանակերտի 1-ին դպրոցում բացված լաբորատորիան 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Ծատրյանի անունն է կրում:

Ալբերտն այս դպրոցի շրջանավարտ էր, նաև քաղաքի «Արմաթ» լաբորատորիայի խմբակավարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում