Վարչապետի հետ հանդիպման օրակարգում եղել են հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումը և «Իմ քայլի» առաջիկա անելիքները

ՎՎահե Դավթյան

Վարչապետի հետ հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը և մեր քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

Նա նշեց, որ մոսկովյան այցի մասով արդեն հրապարակային խոսել է, երկրորդ մասով մեկնաբանություն չի տալիս, երբ քայլերը կլինեն՝ կներկայացնեն:

Մակունցն ասաց, որ քննարկվել են նաև ռազմագերիների հարցը, և եթե լինի նորություն, Կառավարությունը կհայտնի:  

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցը դեռևս չի կարող քննարկվել, քանի որ անհրաժեշտ է նախ հասկանալ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության դիրքավորումը և ապա որոշում կայացնել: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում