ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

Արցախի կարգավիճակի հարցը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունքը. ԱԳ նախարար

ԼԼիլիթ Սեդրակյան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարությանը, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով կարգավիճակի խնդիրը:   

«Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին և պետք է նշեմ, որ ժամանակին Հայաստանը համաձայնություն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա, ավելին՝ նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից համաձայնություն էր տրվել շարունակելու բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ:    

Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևոր սկզբունք, ավելացնեմ՝ եղել և մնում է: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի մասին, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը, սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված լինել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման, կարգավիճակի հարցը:

Միաժամանակ պետք է ընդգծեմ համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ի հայտարարությունը, որում կարևորվում է հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորումը»,- նշել է նախարարը: 

Հարցին՝ արդյոք Պոպովի հայտարարությունը չի՞ հակասում վարչապետի հոդվածին, Այվազյանը պատասխանեց. «Ուշադի՛ր կարդացեք՝ ի՛նչ է գրել վարչապետը, և ի՛նչ է ասել Պոպովը: Մեզ համար կարգավիճակի հարցը եղել և մնում է հակամարտության կարգավորման հիմնարար տարրը»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում