«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ընդդիմությանը հորդորեց նստել սեղանի շուրջ և քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արտահերթ նիստում անդրադարձավ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

«Ուզում եմ անդրադառնալ նաև իմ ընդդիմադիր գործընկերոջ ասածին՝ հրաժարականի պահանջի վերաբերյալ: Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջարկ՝ արտահերթ ընտրությունների հետ կապված  կոնկրետ քննարկում ծավալելու շուրջ: Ես կարծում եմ, որ հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի: Ես կարծում եմ՝ օր առաջ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է  նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը խոսեց նաև «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի մասին, ասաց՝ այն կարևոր է: Մակունցի խոսքով, քաղաքացիները սպասում են այդ նախագծի հետ կապված շուտափույթ  լուծումների:

Նշենք, որ  նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ կատարված հաշվարկներով արձանագրել են, որ հատուցման հիմնադրամի գումարները բավարար չեն լինելու բոլոր հայրենակիցներիի հատուցումը ժամանակի ընթացքում տրամադրելու համար: Ասաց, որ կփոխվեն հավաքագրվող դրոշմանշային վճարների դրույքաչափերը և կորդեգրվի կիսապրոգրեսիվ համակարգ: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում