Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները կսկսվեն հաջորդ տարեսկզբից. «Իմ քայլի» պատգամավոր

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին հարցին՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություն ՀՀ-ում արդեն տեղի ունեցել է, բայց դա վերաբերում է միայն տեղական ինքնակառավարման մարմիններին:

«Երբ որ Ընտրական օրենսգրքի վրա աշխատող աշխատանքային խումբը ձևավորվեց, մենք համատեղ մեր բոլոր գործընկերների հետ նստել, ժամանակացույց ենք հաստատել, թե ինչ հերթականությամբ ենք անելու փոփոխությունները: Տեղական ինքնակառավարումն ավելի հրատապ էր, որովհետև ինքնակառավարման ընտրություններն ավելի վաղ էին լինելու: Հաջորդիվ լինելու էին Ընտրական օրենսգրքի քննարկումները»,- նշեց Դանիելյանը:

Սեպտեմբերին այդ գործընթացը սառեցվել է, իսկ հիմա այդ աշխատանքների ամփոփման փուլն է: Փորձելու ենք ունենալ նախագիծ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իսկ հետո այն կդրվի քննարկման՝ համապատասխան ընթացակարգով:

«Ակնկալեք տարվա սկզբին նախագիծ, իսկ հաջորդող երկու ամիսների ընթացքում նախագծի քննարկում և ընդունում»,- նշեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում