Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ հնարավոր հանդիպման մասին

ՌՌոզա Խաչատրյան

Խորհրդարանական լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ունեցել են շփումներ ընդդիմադիր 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: Իրենց իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել ներկայացնելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածուի:

«Շատ հարգանքով ենք վերաբերվում ցանկացած ուժի՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, բայց մենք էլ իրազեկել ենք, որ որպես խորհրդարանական ուժ՝ վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել, հետևաբար՝ մենք ունենք վարչապետի թեկնածու: Եվ հարգանքով իրարից բաժանվել ենք»,- նշեց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ, արդեն կա նման նախաձեռնություն:

«Կհանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ՝ որևէ ձևով, որևէ առումով չպետք է ասենք՝ իմ ասածն է ճիշտը, էսպես պետք է անենք: Երբ կհանդիպենք պարոն Մանուկյանի հետ, ինքն իր մոտեցումները կներկայացնի, մենք մեր մոտեցումները կներկայացնենք, կքննարկենք, շփումներ կլինեն»,- նշեց Մարուքյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում