Զինծառայողների ծնողների բողոքի ակցիան ՊՆ վարչական համալիրի մոտ

ՎՎահե Կոստանդյան

Պաշտպանության նախարարության դիմաց այս անգամ հավաքված ծնողները պահանջում էին ժամկետային զինծառայողների պատշաճ պայմանների ապահովում: Հատկապես պատերազմ տեսած զինծառայողները, ըստ ծնողների, հոգածության կարիք ունեն: Ըստ նրանց տեղեկությունների, տարբեր զորամասերից մեկ վայրում հավաքած զինծառայողներին պահում են ոչ զորանոցային պայմաններում:

Ծնողների պնդմամբ՝ ժամկետային զինծառայողները վերականգնողական հանգստի կարիք ունեն: Զինծառայողների ծնողները պաշտպանության նախարարությունից ակնկալում են զինծառայողների առողջության, հանգստի և ապահով կեցության խնդիրների արագ լուծում: Նույնիսկ պատրաստ են իրենց երեխաների վերականգնողական ծախսերը իրենց վրա վերցնել:

Ծնողների բողոքին պաշտպանության նախարարությունից արձագանքեց քաղաքացիների դիմումների և առաջարկությունների բաժնի պետը:

Արշալույս Պողոսյան (ՀՀ ՊՆ քաղաքացիների դիմումների և առաջարկությունների բաժնի պետ)  - Հարցեր են, որոնք պիտի ուսումնասիրվեն: Ես կխնդրեմ՝ հրավիրենք ձեզ ներս, ստորագրեք արձանագրությունը:

Ծնողները խնդրում էին կամ հերքել զինվորների ոչ բարվոք պայմանների մասին լուրերը, կամ դրանց արագ լուծում տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում