Ճանաչել Արցախի անկախությունը հանուն փրկության. կոչ ԵՄ-ին

ՄՄայա Խաչատրյան

Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու պահանջով բողոքի խաղաղ ակցիան Հայաստանում Եվրամիության գրասենյակի մոտ է: Միջազգային հանրությունից ակնկալում են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային հստակ գնահատական տալ:

Հայաստանում Եվրամիության դեսպանը պատրաստ է հանդիպելու, բայց առանց տեսախցիկների: Դեսպանին կներկայացնեն ադրբեջանական կողմի դաժանությունների մասին տեսանյութեր ու լուսանկարներ:

Մարինե Չոբանյան (Ակցիայի մասնակից) - Ճանաչել Արցախը հանուն փրկության, փրկել մշակույթը, էթնիկ ժողովրդին, որ քաղաքակրթությունն է ստեղծել: Դադարեցրե՛ք կոչերն ու անցե՛ք գործի: Կանգնեցրե՛ք պատերազմը, ցեղասպանությունը, ճանաչե՛ք:

Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրատապ է, քանի որ կանգնած ենք հումանիտար աղետի եզրին,- նշեցին մասնակիցները՝ հայտարարելով՝ այս ուղերձը պետք է լսի միջազգային հանրությունը:
Դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք որպես փաստարկ բերում են, որ Արցախի անկախությունը ճանաչված չէ, դրա արդյունքում ունենք զոհեր, վիրավորներ, կա խաղաղ բնակչության բնաջնջման վտանգ:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը դեսպանը վստահեցրել է, որ տեսանյութերն ու լուսանկարներն արդեն փոխանցել է Բրյուսել: Նախաձեռնության անդամները ներկայացրել են իրենց մտահոգությունը արցախյան իրադարձությունների հանդեպ միջազգային հանրության լռության վերաբերյալ, ընդգծել, որ այդպես եղել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ:

Արմինե Մելքոնյան (ակցիայի կազմակերպիչ) - Մտահոգություն հայտնեց, ասեց, որ համակրանքը ձեր ազգի հանդեպ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը:

Հարցին՝ եթե գիտեք, ինչո՞ւ եք նախ հայկական կողմին ագրեսոր անվանել, և արտգործնախարարության հայտարարությունից հետո միայն մեղմել հաջորդ հայտարարության տեքստը, դեսպանը, ըստ Արմինե Մելքոնյանի, նշել է՝ Եվրամիության որոշումները միակողմանի չեն ընդունվում, այլ միասնական: Հուսանք, որ չստացվի, որ օրենքը ուժեղի կողմը լինի, նավթ տալ, մենք կարող ենք Եվրոպային մշակույթը տալ... իրենց քաղաքակրթության սկիզբը տալ:

Հանդիպման ժամանակ դեսպան Վիկտորինը հուզվել է, նշել, որ մեծ ցավ է ապրել Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ: Սա, մասնակիցների պնդմամբ, միայն հայ ժողովրդի պայքարը չէ, քաղաքակիրթ մարդկության պայքարն է՝ ընդդեմ ահաբեկիչների ու Էրդողանի պանթյուրքական քաղաքականության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում