Հայերը հզոր ոգի ունեն. Թրամփը քարոզարշավի ժամանակ խոսել է հայերի մասին

ՀՀովհաննես Վարդանյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նևադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է նաև հայերի մասին:

«Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաև հիանալի գործարարներ են: Երբ  գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ նշվում էր, որ բազմաթիվ հայեր հավաքվել էին Կալիֆոռնիայի Նյուփորթ Բիչ քաղաքի փողոցներում՝ արցախյան պատերազմի վրա ուշադրություն հրավիրող և Թուրքիային ու Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով պաստառներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում