Եթե հակառակորդը չեղյալ հայտարարի զինադադարը, հաջորդ փուլում համանախագահող երկրները այլ կերպ են վերականգնելու այն. Բաբայան

ՀՀովհաննես Վարդանյան

Հրադադարն ընդհանուր առմամբ ուժի մեջ է, բայց կան ուղղություններ, որտեղ հակառակորդը գիշերը և առավոտյան հարձակում է իրականացրել, հիմնական թիրախը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը բավարարում է Իրանի կարիքները: Այդ մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: 

Նա նշեց, որ Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ հրադադարի վերականգնման և պատերազմի դադարեցման ուղղությամբ: «Եթե հակառակորդը չհարգի միջազգային հարության ջանքերը և չեղյալ հայտարարի հրադադարը, ապա հաջորդ փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները լրիվ այլ կերպ են վերականգնելու զինադադարը: Եթե միջազգային կառույցների արձագանքը ժամանակին լիներ, գուցե ունենայինք այլ իրավիճակ»,- ընդգծեց Բաբայանը: 

Նա հայտարարեց, որ Արցախը պինդ է, կանգուն է՝ անկախ ամեն ինչից: 

«Հուսով ենք՝ զինադադարը կգործի, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք, և մեր ստորաբաժանումները շարունակելու են առաքելությունը մեր պետականությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց նա: 

Դ.Բաբայանը հայտարարեց, որ զինադադարն անժամկետ է՝ չնայած ադրբեջանական կողմը հայտարարում է, որ մի քանի օրով է, ինչը նշանակում է, որ ագրեսիան կարող է շարունակվել: Այնուամենայնիվ, ըստ նրա, այս պահին հարավային ուղղությամբ մարտերը դեռ թեժ են, բայց Պաշտպանության բանակը հաջողությամբ հետ է շպրտում հակառակորդին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում