Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրում է Արցախ

ՎՎահե Կոստանդյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք խումբը հերթական փակ զեկույցն է ներկայացնելու միջազգային կառույցներին: Այն ադրբեջանական կողմի դաժանությունների մասին է:

Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ) - «Ինչո՞ւ փակ զեկույց: Որովհետև այնտեղ դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են ներկայացնում: Պատշաճ եմ համարել, որ այս փակ զեկույցը չհրապարակայնացնեմ, սակայն շատ խողովակներով համապատասխան միջազգային կառույցներին ուղարկել ենք և շարունակում ենք ուղարկել»:

Քաղաքացիական բնակչությունից արդեն կա 36 զոհ, 115 վիրավոր: Հիմնականում 50-ից բարձր տարիքի անձինք: 36-ից 20-ը սպանվել է իր իսկ բնակության վայրում: Ադրբեջանական կողմը թիրախավորում է հենց բնակավայրերը:

Արտակ Բեգլարյան - «Ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր և անօդաչու թռչող սարքեր, որոնց միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ բնակավայրի են թիրախավորում»:

Թիրախային հարվածներ են ստացել նաև կենսական ու հանրային նշանակության 1310 օբյեկտ, այդ թվում՝ դպրոցներ, մանկապարտեզներ:

Արտակ Բեգլարյան - «Այս օրերին հրադադարից հետո Ադրբեջանը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, հրթիռակոծությունը, ռմբակոծությունը: Դրա հետևանքով առնվազն 8 քաղաքացի զոհվել է, 6 քաղաքացի զոհվել է բոլոր դեպքերով, թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանին մտահոգում է հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը, մասնավորապես՝ վերջին սպանությունները: մԻջազգային կառույցները պետք է կիրառեն պատժամիջոցներ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ՝ ասում է Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կառույցներին այցելել Արցախ՝ անձամբ դեպքերի ականատեսը լինելու: Ի վերջո, քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառվող բոլոր հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է օր առաջ ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը՝ համոզված է Բեգլարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում