Ցուցարարները ՄԱԿ-ից պահանջել են իրերը կոչել իրենց անուններով

ՄՄայա Խաչատրյան

ՄԱԿ-ից ակցիայի մասնակիցների գլխավոր պահանջն է՝ խոսել, անտարբեր չլինել, քայլեր ձեռնարկել թուրք-ադրբեջանական ագրեսիան սանձելու համար: Եկել էին ադրբեջանական վայրագություններն ապացուցող լուսանկարներով:

Արմինե Մելքումյան (ակցիայի կազմակերպիչ) - Ինչո՞ւ է անտեսվում Արցախում խաղաղ բնակչությունը, 14-ամյա վարդենիսցին ինչո՞ւ էր անտեսվում, Թվիթերում հանրային աղմուկ բարձրացավ, նոր տեքստ սվաղեց ներկայացուցիչը:

Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցիչը լալահառաչ գրառումներով էր լցրել համացանցը: Վստահ են՝ ՄԱԿ-ն աշխարհի հզոր կառույցներից մեկն է, որն ի զորու է մեկ որոշմամբ խաղաղություն պարտադրել ռազմական հանցագործ Ադրբեջանին:

ՄԱԿ-ի գործընկերներին դիմեց նաև Անահիտ Բախշյանը: Արցախում 24 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից: Աշխատել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ՝ հավատալով, որ կառույցն իսկապես մտահոգ է երեխաների իրավունքների պաշտպանությամբ, հիմա ականատես ենք աշխարհի անտարբերությանը:

Անահիտ Բախշյան (կրթության փորձագետ) -  Ներշնչել եք, որ մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր լռում է, պապանձվել է, չի արձագանքում օրհասական դրվագներին: Ամո՛թ ձեզ, հազա՛ր ամոթ:

Ի նշան բողոքի, մի խումբ երիտասարդներ պատռեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացած շնորհակալագրերը:

Վահե Գրիգորյան (ԵՊԲՀ ուսանող) - Մեզ պետք չեն, արժեքները կեղծ են, 24 հազար երեխա զրկված է իրավունքներից:

Մասնակիցները հանդիպում պահանջեցին ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ, նրանց մոտեցավ անվտանգության խորհրդատուն, ասաց, որ չի կարող պատասխանել հարցերին:
 
Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել է վիրավոր երեխաներին: Լուրից հետո լարվածությունը թուլացավ:

Մասնակիցները կրկին կգան, եթե թշնամու բարբարոսության մասին շարունակեն այստեղ լռել, իսկ լռությունը նոր ցեղասպանության կոչ է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում