Աշխարհի տարբեր անկյուններում հայերը շարունակում են ցույցերն ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի

ԿԿարմեն Ղուկասյան

Աշխարհի տարբեր անկյուններում աշխարհասփյուռ հայությունը շարունակում է ցույցերն ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:

Ամբողջ գիշեր Գերմանիայի հյուսիսային մայրաքաղաքում՝ Համբուրգում, հայերը ավտոշարասյունով փակել են Դանիան Գերմանիային կապող միջազգային ճանապարհը, լուսաբացը դիմավորել Համբուրգի նավահանգստի կամրջին:

Իսկ Արևմտյան կիսագնդում Լոս Անջելեսի հայերը աղոթել են զինվորի, սահմանի և Արցախի ու Հայաստանի հարատև խաղաղության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում